10.04.2019 16:14

Չերկասիի քաղաքապետն արգելել է Պոռոշենկոյին և Պուտինին պատկերող քարոզչական պաստառները

Չերկասիի քաղաքապետն արգելել է Պոռոշենկոյին և Պուտինին պատկերող քարոզչական պաստառները

Չերկասիի քաղաքապետ Անատոլի Բոնդարենկոն հայտարարել է, որ թույլ չի տա քաղաքում տեղադրել գործող նախագահ Պյոտր Պոռոշենկոյի ցուցապաստառները, որտեղ նա պատկերված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Հիմա Ուկրաինայի շատ քաղաքներում տեղադրում են նախագահական թեկնածուներից մեկի ցուցապաստառը՝ Պուտինի հետ: Չերկասիում գովազդային բիզնեսի սեփականատերերին նախազգուշացնում եմ, որ եթե ձեր ցուցապաստառների վրա հայտնվի ռուս ագրեսորի պատկերը, ապա քաղխորհրդի գործադիր կոմիտեն օպերատիվ կերպով կքվեարկի այդ ցուցապաստառը ապամոնտաժելու օգտին»,- Facebook-ում գրել է Բոնդարենկոն:

Գործող օրենսդրության համաձայն՝ Ուկրաինայում արգելված է գովազդում պատկերել մարդկանց՝ առանց նրանց գրավոր համաձայնության, իսկ նախընտրական քարոզչության ընթացքում՝ այն մարդկանց, ովքեր երկրի քաղաքացի չեն հանդիսանում:

Փոխանցում է tass.ru-ն: