11.04.2019 13:18

Ռայոլան 2 պայման է դրել Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարության առջև

Ռայոլան 2 պայման է դրել Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարության առջև
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գորածակալ Մինո Ռայոլան հանդիպում է ունեցել Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարության հետ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռայոլան հայտնել է, որ իր հաճախորդը կտեղափոխվի Մադրիդ այն դեպքում, եթե դառնա թիմի ամենաբարձր վարձատրվող երեք խաղացողներից մեկը: Բացի այդ իտալացի գործակալը գործարքն իրականացնելու համար հավելյալ 18 մլն եվրո է պահանջել:

Ավելի վաղ, տեղեկություն կար, որ «արքայական ակումբ»-ը համաձայնել է Պոգբայի տրանսֆերի դիմաց անգլիական կողմին 145 մլն եվրո վճարել: