11.04.2019 13:36

Corriere dello Sport. ՊՍԺ-ի սեփականատերերը ցանկանում են գնել «Ռոմա»-ն

Corriere dello Sport. ՊՍԺ-ի սեփականատերերը ցանկանում են գնել «Ռոմա»-ն

ՊՍԺ-ի սեփականատեր հանդիսացող Qatar Sports Investments-ը ցանկանում է գնել «Ռոմա»-ն: Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կազմակերպությունը մտադիր է 400 միլիոն եվրո վճարել, սակայն «գայլեր»-ի սեփականատեր Ջեյմս Պալոտան չի ցանկանում ակումբը վաճառել:

Հիշեցնենք, որ այս տարվանից մինչև 2021 թվականը Qatar Airways-ը հովանավորելու է «Ռոմա»-ն: