11.04.2019 12:49

Քոչարյանը կմնա բանտում. պաշտպանների միջնորդությունը մերժվեց

Քոչարյանը կմնա բանտում. պաշտպանների միջնորդությունը մերժվեց

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: «Ազատության» փոխանցմամբ, քիչ առաջ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը:

Մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: