11.04.2019 12:05

Փաշինյանը Ստրասբուրգում է. Շուտով հանդես կգա ելույթով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն ժամանել է Ստրասբուրգ:

Այսօր Փաշինյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին:
Փաշինյանի ելույթը նախատեսված է Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին:

Փաշինյանը արդեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ: Կհանդիպի նաեւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ:

Նիկոլ Փաշինյանը և Թորբյորն Յագլանդը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել  հայտարարությամբ:

ՀՀ վարչապետը, ԵԽ գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, պաշտոնապես կբացեն «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

Այցի շրջանակում նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: