11.04.2019 13:29

Հարցում. Ընտրությունների երկրորդ փուլից առաջ Զելենսկին կրկին առաջատարն է

Հարցում. Ընտրությունների երկրորդ փուլից առաջ Զելենսկին կրկին առաջատարն է

Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որը կայանալու է ապրիլի 21-ին,  թեկնածու Վլադիմիր Զելենսկին ընտրողների վարկանիշում ավելի քան երկու անգամ գերազանցում է պետության գործող ղեկավար Պյոտր Պոռոշենկոյին:

Հինգշաբթի  Ուկրաինայի տնտեսական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման ոչ պաշտոնական տվյալներն են հրապարակել զանգվածային լրատվամիջոցները:

Հարցման տվյալների համաձայն՝ երկրորդ փուլում Զելենսկու օգտին պատրաստ է իր քվեն տալ ընտրողների 49,3 %-ը, Պոռոշենկոյի օգտին՝ 20,6 %-ը: Իրենց նախընտրության մասին հարցին հրաժարվել է պատասխանել հարցվածների 9,7 %-ը, չկողմնորոշվածները կազմում են 20,4 %-ը:

Հարցումն անցկացվել է ապրիլի 5-ից 9-ը:

Փոխանցում է tass.ru-ն: