11.04.2019 14:17

Պոռոշենկոյի շտաբի տեղադրած տեսաերիզում ավտոֆուրգոնը հարվածում է Զելենսկուն

Պոռոշենկոյի շտաբի տեղադրած տեսաերիզում ավտոֆուրգոնը հարվածում է  Զելենսկուն

Ուկրաինայի նախագահական ընտրություններում «Ժողովրդի ծառա» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Վլադիմիր Զելենսկու թիմը մտադիր է ուժեղացնել նրա պաշտպանությունը՝ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք տեսնելով նրա մրցակցի՝ գործող նախագահ Պյոտր Պոռոշենկոյի շտաբի կողմից տեղադրված տեսահոլովակում: Այդ մասին Telegram-ալիքով հաղորդել է է Զելենսկու շտաբը:

«Ապրիլի 10-ին, ժամը 21.34, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի Telegram-ալիքում հրապարակվել է մի տեսաերիզ, որտեղ ավտոֆուրգոնը հարվածում է Վլադիմիր Զելենսկուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ճանապարհային պատահարից անմիջապես հետո տեսաերիզում հայտնվում է թմրանյութ հիշեցնող ինչ-որ սպիտակ նյութի «շավղիկ»:

Տեսաերիզը մոնտաժվել է Զելենսկու վերջին գովազդային հոլովակի հիման վրա, որը հրապարակվել է նույն օրը առավոտյան, պնդում է թեկնածուի թիմը:

«Անհասկանալի է, Պյոտր Ալեքսեևիչը հրճվո՞ւմ է այդ կադրից, թե ինչպես է մեքենան վրաերթ անում Զելենսկուն, կամ գուցե նա հաճույք է ստանում այդ սպիտակ նյութի տեսքի՞ց»,- ասվում է Զելենսկու թիմի մեկնաբանության մեջ:

Փոխանցում է tass.ru-ն: