11.04.2019 14:52

Brexit-ը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 31-ը

Brexit-ը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 31-ը

Ապրիլի 10-ի երեկոյան  արտակարգ  գագաթնաժողովում Եվրամիությունը փակուղու մեջ հայտնված Բրիտանիային ԵՄ-ից դուրս գալու համար լրացուցիչ ժամանակ տվեց մինչև հոկտեմբերի 31-ը: Հակառակ դեպքում շաբաթ օրը գիշերը Բրիտանիային «կոշտ Brexit» էր սպասվում:

Հետաձգման պայմանների համաձայն՝ Բրիտանիան կարող է չսպասել մինչև այդ ժամկետի ավարտը և ձևականորեն դուրս գալ ԵՄ-ից ավելի շուտ, եթե Համայնքների պալատը, այնուամենայնիվ, վավերացնի Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ իր կողմից երեք անգամ մերժված պայմանագիրը:

Այդ դեպքում Բրիտանիայի դուրս գալը տեղի կունենա վավերացման ամսին հաջորդող ամսի առաջին օրը:

Փոխանցում է BBC-ն: