11.04.2019 15:00

Ֆրանսիայում ուժի մեջ է մտել ցույցերի ընթացքում անկարգությունների դեմ ուղղված օրենքը

Ֆրանսիայում ուժի մեջ է մտել ցույցերի ընթացքում անկարգությունների դեմ ուղղված օրենքը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ստորագրել է, այսպես կոչված՝ «հակախուլիգանական օրենքը», որն ուղղված է ցույցերի ագրեսիվ մասնակիցների դեմ: Օրենքի տեքստը հրապարակվել է պետական L’Officiel տեղեկագրում:

Ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունները, «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի ֆոնին, որոնք հաճախ ուղեկցվում էին ավերածություններով, հայտարարեցին օրինագիծ նախապատրաստելու մասին, որը պետք է էապես խստացներ ցույցերի ընթացքում անկարգությունների մասնակիցների պատիժը: Կառավարության պատրաստած օրինագիծը մարտի կեսերին առաջին ընթերցմամբ ստացավ խորհրդարանի աջակցությունը: Չորեքշաբթի խորհրդարանի հետ կապերի գծով նախարար Մարկ Ֆրեսնոն հայտարարեց, որ օրինագիծը խորհրդարանում երկրորդ ընթերցում չի անցնի:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը, սակայն, հրաժարվել է հաստատել այն հոդվածը, որը ոստիկանապետերին թույլ է տալիս որոշոկի պայմանների դեպքում արգելել ցույցերին մասնակցել հասարակությանը առանձնակի վտանգ ներկայացնող անձանց: Արգելքին չենթարկվելու դեպքում նախատեսվում է մինչև վեց ամիս ազատազրկում և 7,5 հազար եվրո տուգանք:

Մինչդեռ Սահմանադրական խորհուրդը հավանություն է տվել օրենքի մի քանի այլ վիճելի հոդվածների,, որոնցից մեկը վերաբերում է բողոքի ցույցերին դիմակով կամ շարֆով դեմքը ծածկած անձանց, որոնց սպառնում է 15 հազար եվրո տուգանք ու նաև ազատազրկում: «Հակախուլիգանական օրենքում» նաև նկարագրվում են ցույցերի վայրերում խուզարկություն անցկացնելու կանոնները՝ այնպիսի առարկաներ հայտնաբերելու համար, որոնք կարող են գործածվել որպես զենք:

Փոխանցում է tass.ru-ն: