11.04.2019 15:20

Բուքմեյքերները բարձրացրել են Զելենսկու հաղթանակի դրույքները

Բուքմեյքերները բարձրացրել են Զելենսկու հաղթանակի  դրույքները

Երկրորդ փուլում հաղթելու՝ Ուկրաինայի նախագահի թեկանծու Վլադիմիր Զելենսկու շանսերը զգալի մեծացել են այն վահանակների տեղադրումից հետո, որոնցում պետության ղեկավար Պյոտր Պոռոշենկոն պատկերված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին վկայում են PariMatch բուքմեյքերական գրասենյակի հրապարակած տվյալները:

«Չորեքշաբթի օրվա դրությամբ՝ մրցապայքարում առաջին տեղում Զելենսկու գործակիցը բարձրացել է, մինչդեռ Պյոտր Պոռոշենկոյինը իջել է»,- գրել է «Երկիր» պարբերականը: Վերջին երկու օրերին Զելենսկու հաղթանակը շատ ավելի հավանական է գնահատվել, քան, օրինակ, ապրիլի 1-ին: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ նույնիսկ սկզբնական վարկանիշը հուշում էր, որ Ուկրաինայի նախագահ դառնալու հավանականությունը, բուքմեյքերների կարծիքով, 50 %-ից ավելի էր:

Բուքմեյքերները Զելենսկու վարկանիշի աճն ուղղակիորեն կապում են Պուտինի հետ Պոռոշենկոյի գովազդային վահանակների հետ: «Հավանաբար՝ գործող նախագահ Պոռոշենկոյի վարկանիշի վատթարացման պատճառը նրա անհաջող փիառ-կամպանիան է»,- ենթադրում է պարբերականը:

Փոխանցում է tass.ru-ն: