11.04.2019 17:10

Ընտրություններ Իսրայելում. Նեթանյահուն տոնում է հաղթանակը

Ընտրություններ Իսրայելում. Նեթանյահուն տոնում է հաղթանակը

Իսրայելում ավարտվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձայների հաշվարկը, սակայն արդեն հիմա պարզ է, որ գործող վարչապետ Բինիամին Նեթանյահուն կարող է տոնել իր հաղթանակը:

Նրա «Լիկուդ» կուսկացությունը Կնեսետում կունենա 35 տեղ: Նեթանյահուի գլխավոր մրցակիցը՝ «Կախոլ-Լավան» կենտրոնամետ դաշինքը, գրեթե նույնքան է հավաքում: Սակայն, ինչպես նշում են դիտորդները, առավելությունը, միևնույն է, Նեթանյահուի կողմում է, քանի որ նա կարող է ստանալ աջակողմյան բազմաթիվ կուսակցությունների աջակցությունը՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար:

«Ամբողջ հարցն այն է, թե ինչ գին կուզեն նրա կոալիցիոն դաշնակիցները: Դեռ ընտրություններից առաջ նա խոստացել էր հաղթելու դեպքում անեքսիայի ենթարկել Հորդանան գետի արևմտյան ափի տարածքները: Այժմ այդ խոստումը նա, ըստ երևույթին, ստիպված է լինելու կատարել: Եվ դա, բնականաբար, իսրայելա-պաղեստինյան կարգավորմանը չի նպաստի»,- նշում է մամուլը:

Փոխանցում է euronews-ը: