12.04.2019 10:00

ԻՖՖ-ն Դիեգո Կոստային որակազրկեց 8 խաղով

ԻՖՖ-ն Դիեգո Կոստային որակազրկեց 8 խաղով

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ, Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան որակազրկվեց ութ խաղով։

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի խաղում («Աթլետիկոն» 0։2 հաշվով պարտվել էր «Բարսելոնային») Դիեգո Կոստան հայհոյել էր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյին՝ դժգոհելով, որ իր դեմ սահանկման համար չի զգուշացվել «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան։ Կարմիր քարտ ստանալուց հետո Դիեգո Կոստան բռնել էր մրցավարի ձեռքբերը։

Դիեգո Կոստան հերքում էր, թե հայհոյել է, սակայն մրցավարների միջեւ ձայնային կապի համակարգի ձայնագրության օգնությամբ ապացուցվել է արձանագրվածը։

Մրցաշրջանը Կոստայի համար ավարտված է, քանի որ Պրիմերայի ավարտին մնացել է 7 տուր։  Կոստան տուգանվել է 6 հազար եվրո, մադրիդյան ակումբը՝ 2,8 հազար եվրո։