12.04.2019 10:34

«Լիվերպուլ»-ը կարող է ռեկորդային գործարք կնքել «Nike»-ի հետ

«Լիվերպուլ»-ը կարող է ռեկորդային գործարք կնքել «Nike»-ի հետ

Ամերիկյան «Nike» ընկերությունը շուտով կդառնա «Լիվերպուլ»-ի տեխնիկական հովանավորը:

ESPN-ի փոխանցմամբ՝ գործարքն իր արժեքով համար մեկը կլինի ԱՊԼ-ի պատմության մեջ ու նաև կշրջանցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու «Adidas»-ի միջև կնքված 870 մլն եվրոյանոց համաձայնագրին:

Ներկա պահին մերսիսայդցիները համագործակցում են New Balance-ի հետ և տարեկան ստանում են 52 մլն եվրո: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: