12.04.2019 11:00

Bild. Լևանդոսվկին ու Կոմանը կռվել են մարզման ժամանակ

Bild. Լևանդոսվկին ու Կոմանը կռվել են մարզման ժամանակ

«Բավարիա»-ի այսօրվա մարզումը սկանդալով է ավարտվել:

Ինչպես փոխանցում է Bild-ը, մյունխենյան գրանդի ֆուտբոլիստներ Ռոբերտ Լևանդոսվկին ու Կինգսլի Կոմանը մարզումային վարժություններից մեկի ընթացքում բռունցքներով հարձակվել են միմյանց վրա:

Նիկլաս Զյուլեն ու Ժերոմ Բոատենգը շտապել են հանգստացնել խաղընկերներին, որից հետո Նիկո Կովաչը կարողացել է շարունակել մարզումային պրոցեսը: Վեճի պատճառը չի նշվում:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 28 տուրից հետո «Բավարիա»-ն 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիա»-ին գերազանցելով 1 միավորով: