12.04.2019 11:40

Ռաուլը հաջորդ մրցաշրջանում կարող է գլխավորել «Կաստիլիա»-ն

Ռաուլը հաջորդ մրցաշրջանում կարող է գլխավորել «Կաստիլիա»-ն
«Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլը հաջորդ մրցաշրջանից կարող է գլխավորել «սերուցքայիններ»-ի 2-րդ թիմը՝ «Կաստիլիա»-ն: Այս մասին հայտնում է Football Espana-ն:  
«Կաստիլիա»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Խոսե Մանուել Դիասը, ինչպես սպասվում է, կլքի զբաղեցրած պաշտոնը, որը դուր չէ գալիս նրան:  
Հիշեցնենք, որ «արքայական» ակումբի 2-րդ թիմն այժմ զբաղեցնում է Սեգունդա Բ-ի 3-րդ հորիզոնականը և Սեգունդայի ուղեգիր նվաճելու շանս ունի:  
Նշենք, որ Ռաուլն այժմ աշխատում է «Ռեալ»-ի պատանեկան թիմում, որի հետ օրերս դարձել էր Իսպանիայի չեմպիոն: