El Larguero. «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները դեմ են Գրիզմանի տրանսֆերին

«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները դեմ են «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանի՝ կատալոնական ակումբ տեղափոխությանը: Այս մասին հայտնում է El Larguero-ն:
«Կապտանռնագույններ»-ի խաղացողները չեն ցանկանում, որպեսզի 28-ամյա խաղացողը միանա թիմին, և «Բարսա»-ի տնօրենների խորհուրդը տեղյակ է այդ մասին:
Աշխարհի չեմպիոնի պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ լրանում է 2023 թվականին: Էրնեստո Վալվերդեի թիմը ցանկանում է ակտիվացնել ֆրանսիացու՝ 120 միլիոն եվրո կազմող հրաժարագինը:
Հիշեցնենք, որ Գրիզմանը նախորդ ամռանը հրաժարվել էր տեղափոխվել «Բարսելոնա»:
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 42 հանդիպման, դարձել 19 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: