12.04.2019 12:30

Բեյլի յուրաքանչյուր գոլը «Ռեալին» արժեցել է 2,3 միլիոն եվրո

Բեյլի յուրաքանչյուր գոլը «Ռեալին» արժեցել է 2,3 միլիոն եվրո

2013 թվականից սկսած «Ռեալը» հարձակվող Գարետ Բեյլի համար ներդրել է 236 միլիոն եվրո, հայտնում է AS-ը։ Ուելսցու տեղափոխությունը «Ռեալին» արժեցել է 101 միլիոն եվրո։ Առաջին երեք տարիներին Բեյլի տարեկան աշխատավարձը 18 միլիոն եվրո էր, հետագա երեք տարիներին՝ 27։

«Ռեալում» Գարետը խփել է 102 գոլ, այսինքն յուրաքանչյուր գոլն ակումբին արժեցել է 2,3 միլիոն եվրո։ Նշենք, որ բազմաթիվ վնասվածքների պատճառով ուելսցին ընդհանուր առմամբ մասնակցել է 225 հանդիպման: