12.04.2019 13:00

Տուխելը որակազրկվել է մեկ խաղով

Տուխելը որակազրկվել է մեկ խաղով

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը որակազրկվել է Ֆրանսիայի առաջնության մեկ խաղով: Այս մասին հաղորդում է L'Equipe-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Լիգա 1-ի կարգապահական հանձնաժողովը նման որոշում է կայացրել Տուխելի՝ առաջնության 31-րդ տուրի «Ստրասբուրգի» հետ խաղում (2-2) պահվածքի պատճառով: 

Այդ խաղում Տոխելն ակտիվորեն դժգոհում էր մրցավարական որոշումներից, ինչի արդյունքում մարզչական գոտուց հեռացվեց տրիբունա:

Այսպիսով, Տուխելը բաց կթողնի Լիգա 1-ի 32-րդ տուրի՝ «Լիլի» հետ հանդիպումը, որը կայանալու է ապրիլի 14-ին:

Այժմ ՊՍԺ-ն ունի 81 միավոր և գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիլը» 61 միավորով երկրորդ տեղում է: