12.04.2019 08:24

ԵԼ. «Արսենալ» - «Նապոլի»՝ 2:0. «զինագործներ»-ն առավելություն են ստանում (տեսանյութ)

ԵԼ. «Արսենալ» - «Նապոլի»՝ 2:0. «զինագործներ»-ն առավելություն են ստանում (տեսանյութ)

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Նապոլի»-ի դարպասը:

Խաղի հաշիվը 15-րդ րոոպեին բացել է Աարոն Ռեմսին: 10 րոպե անց հյուրերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Կալիդու Կուլիբալին:

«Զինագործներ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին: Մեր ֆուտբոլիստն ակտիվ խաղ անցկացրեց և դրվագներից մեկում էլ հրաշալի փոխանցում կատարեց Ռեմսիին, սակայն վերջինս նպաստավոր դիրքից վրիպեց:

Կողմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 18-ին:

«Արսենալ» - «Նապոլի»՝ 2:0