12.04.2019 11:01

Լոնդոնում ձերբակալել են Ջուլիան Ասանժին

Լոնդոնում ձերբակալել են Ջուլիան Ասանժին

Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն անցկացրեց յոթ տարի: Ապրիլի 11-ին նրան գրեթե միաժամանակ զրկեցին թե՛ ապաստանից և թե՛ այդ երկրի քաղաքացիությունից:

Այն ժամանակ՝ 2012 թ., Էկվադորի դեսպանը անհողդողդ էր իր որոշման հարցում և անտեսում էր Բրիտանիայի և Շվեդիայի կողմից հնչող կոշտ քննադատությունները:

Իսկ այսօր Էկվադորը Ասանժին մեղադրում է միջազգային համաձայնագրերի նորմերը խախտելու մեջ:

ԱՄՆ իշխանությունները WikiLeaks-ի հիմնադրին մեղադրում են կառավարական գաղտնի փաստաթղթեր գողանալու և հրապարակելու նպատակով WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգի հետ հանցավոր պայմանավորվածության համար: ԱՄՆ-ում նրան հինգ տարվա ազատազրկում է սպառնում:

Փոխանցում է BBC-ն: