12.04.2019 11:46

Սուդանի բանակը հայտարարել է նախագահ Օմար Բաշիրին կալանավորելու մասին

Սուդանի բանակը հայտարարել է նախագահ Օմար Բաշիրին կալանավորելու մասին

Սուդանի նախագահ Օմար Բաշիրը, որը երկիրը ղեկավարել է 30 տարի, հեռացվել է իշխանությունից և կալանքի տակ կվերցվի, հայտարարել է պաշտպանության նախարար Ավադ Մոհամեդ իբն-Աուֆը:

Երկամյա անցումային փուլում իշխանությունը փոխանցվում է զինված ուժերին: 2005 թ. ընդունված Սուդանի սահմանադրության գործունեությունը կասեցվում է: Երեք ամիս երկրում կգործի արտակարգ դրության ռեժիմ:

Հայտարարությունը պետական հեռուստատեսությամբ ընթերցվել է երկար սպասելուց հետո. տասնյակ հազարավոր ցուցարարներ լուսաբացից հավաքվել են  Խարթումում՝ սպասելով Բաշիրի հրաժարականին:

Նախագահի հրաժարականի և իշխող վարչակազմի փոփոխության պահանջով զանգվածային ցույցերը Սուդանում շարունակվում են 2018 թ. դեկտեմբերից:

Իշխանությունն իրենց ձեռքը վերցրած զինվորականները հատուկ խորհուրդ են ձևավորելու, որը ապահովելու է երկու տարի անց իշխանության փոխանցումը դեմոկրատական ճանապարհով ընտրված ղեկավարությանը:

Փոխանցում է BBC-ն: