12.04.2019 12:01

Հիլարի Քլինթոնի կարծիքով՝ Ասանժը պետք է պատասխան տա իր արածների համար

Հիլարի Քլինթոնի կարծիքով՝ Ասանժը պետք է պատասխան տա իր արածների համար

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կարծիքով՝ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որ հինգշաբթի օրը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում, պետք է պատասխան տա իր արածների համար:

«Ըստ էության՝ նա պետք է պատասխան տա նրա համար, ինչ արել է, համենայն դեպս՝ նրա համար, ինչում իրեն մեղադրում են,- Քլինթոնի խոսքն է մեջբերում Associated Press-ը:- Ես իսկապես մի քիչ զավեշտական եմ համարում այն, որ Ասանժը միակ օտարերկրացին է, որին ԱՄՆ գործող վարչակազմը ուրախ կլիներ տեսնել Միացյալ Նահանգներում»:

2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրապայքարի շրջանում WikiLeaks-ը հրապարակել էր ԱՄՆ Դոմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի ներքին գրագրությունը, ինչը բացասաբար ազդեց դեմոկրատների թեկնածու Քլինթոնի վարկանիշի վրա, և նա պարտվեց հանրապետական Դոնալդ Թրամփին:

Փոխանցում է tass.ru-ն: