12.04.2019 13:15

Փաշինյանը Գարեգին Բաղրամյանին ՀԾԿՀ նախագահի թեկնածու է առաջադրել

Փաշինյանը Գարեգին Բաղրամյանին ՀԾԿՀ նախագահի թեկնածու է առաջադրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:

Վարչապետն ԱԺ նախագահին Բաղրամյանի թեկնածությունն առաջարկել է՝ ղեկավարվելով Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով:

Բաղրամյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն է: