12.04.2019 13:51

Հնարավոր է՝ ռուսաստանցի ենթադրյալ ցանցահեններին արգելեն լքել Էկվադորը

Հնարավոր է՝ ռուսաստանցի ենթադրյալ ցանցահեններին արգելեն լքել Էկվադորը

Էկվադորի ՆԳՆ ղեկավար Մարիա Պաուլա Ռոման չի բացառել, որ դատախազությունը արգելի երկրից հեռանալ երկու ռուսաստանցի ենթադրյալ ցանցահենների, որոնք, թերևս, կապեր են ունեցել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ:

«Ներկա պահին նրանք դեռ երկրում են: Մենք դատախազության հետ տեղեկություններ ենք փոխանակում: Եթե դատախազությունը համարի, որ հիմքեր կան դրա համար, կարող է դատարան դիմել՝ նրանց նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառելու»,- ասել է նախարարը Sonorama ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք երկու հակերներին արգելվել է լքել երկիրը:

Ավելի վաղ Ռոման մամլո ասուլիսում տեղեկացրել էր, որ հիմքեր կան ենթադրելու, որ Ասանժը կապ է ունեցել Էկվադորում ապրող ռուսաստանցի ցանցահենների հետ:

Էկվադորում Ռուսաստանի դեսպանատունը առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել տվյալ իրավիճակը:

Փոխանցում է tass.ru-ն: