12.04.2019 14:13

ԵՄ-ն Սուդանի բանակին կոչ է արել իշխանությունը փոխանցել քաղաքացիականներին

ԵՄ-ն Սուդանի բանակին կոչ է արել իշխանությունը փոխանցել քաղաքացիականներին

Միայն իշխանության արագ փոխանցումը քաղաքացիական կառավարությանը Սուդանում թույլ կտա ապահովել այն քաղաքական գործընթացը, որն ունակ կլինի բավարարելու փոփոխությունների վերաբերյալ սուդանցիների հույսերը:

Այդ մասին ասվում է ԵՄ ատաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է հինգշաբթի Բրյուսելում:

«Միայն վստահության արժանի և բազմակողմանի քաղաքական գործընթացը կարող է բավարարել սուդանցի ժողովրդի սպասումները և բերել քաղաքական և տնտեսական փոփոխություններ, որոնց կարիքն զգացվում է երկրում: Դրան պետք է հասնել լիազորություններն արագ կերպով ժամանակավոր քաղաքացիական կառավարությանը փոխանցելով»,- ասվում է փաստաթղթում:

ԵՄ-ն նաև բոլոր ուժերին «հանդարտության և զսպվածության» կոչ է արել՝ ընդգծելով, որ ռազմական կառավարումը պատասխան չի տա երկրի առջև ծառացած մարտահրավերներին և խախտում է Աֆրիկյան միության կանոնակարգը:

Փոխանցում է tass.ru-ն: