12.04.2019 14:44

Ղազախստանի նոր նախագահը չի խրախուսում «վարչական փութաջանությունը»

Ղազախստանի նոր նախագահը չի խրախուսում «վարչական փութաջանությունը»

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը անտեղի է համարում իրեն պատկերող վահանակների տեղադրումը Ակտաու քաղաքում, որտեղ նա ժամանել էր նախօրեին  աշխատանքային այցով:

«Ինձ տեղեկացրել են, որ Ակտաուում 14 գովազդային վահանակ են տեղադրել իմ պատկերով: Կարծում եմ, որ դա բացարձակապես անտեղի է, ես նման կարգի քարոզչութան կարիք չունեմ: Ո՞ւմ է պետք այդ տիպի վարչական փութաջանությունը»,- Twitter-ում նախագահի խոսքն է մեջբերում նրա մամլո ծառայությունը:

Պետության ղեկավարի խոսքով՝ վահանակները պետք է ցուցադրեն «մեր պետության իրական հաջողությունները ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի գլխավորությամբ»:

Փոխանցում է Interfax-ը: