13.04.2019 09:00

Երևանի «Արարատն» ու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմ համաձայնության խզել են պայմանագիրը

Երևանի «Արարատն» ու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմ համաձայնության խզել են պայմանագիրը

Երևանի «Արարատն» ու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմ համաձայնության խզել են պայմանագիրը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք` «Արարատի» ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեն,ավելի վաղ, բողոք-նամակով դիմել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ նշելով, որ ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հարվածել է իրեն և ռասիստական արտահայտություններ թույլ տվել իր նկատմամբ:

Կատարվում էր քննություն:

Նշենք` Խաշմանյանը դեռ երեկ արդեն բացակայում էր «Արարատի»` Բարձրագույն խմբի 26-րդ տուրում «Փյունիկի» հետ անցկացրած խաղից: Երևանյան թիմի գործողությունները մարզչական նստարանից վերահսկում էր մարզիչ Տիգրան Եսայանը:

«Արարատը» Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականն է զբաղեցնում` 23 խաղից հետո վաստակելով ընդամենը 15 միավոր: