13.04.2019 10:00

ՉԼ․ Ֆիրմինոն՝ շաբաթվա լավագույն խաղացող

ՉԼ․ Ֆիրմինոն՝ շաբաթվա լավագույն խաղացող

Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումների լավագույն խաղացող։ «Լիվերպուլը» տանը 2։0 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ Ֆիրմինոն դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Մրցանակին հավակնում էին նաեւ Լոնդոնի «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը, Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը եւ կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն։