13.04.2019 10:30

Ինչո՞ւ են վիճաբանել Լևանդովսկին և Կոմանը

Ինչո՞ւ են վիճաբանել Լևանդովսկին և Կոմանը

Ինչպես ավելի վաղ տեղեացրել ենք, «Բավարիա»-ի ֆուտբոլիստներ Ռոբերտ Լևանդովսկին և Կինգսլի Կոմանը մարզումներից մեկի ժամանակ վիճաբանել էին:

Bild-ի փոխանցմամբ՝ կոնֆլիկտի գլխավոր պատճառն այն է, որ Լևանդովսկին դժգոհել է Կոմանի խաղաոճից: Լեհ հարձակվողի կարծիքով երիտասարդ ֆուտբոլիստը շատ է տարվում անհատական խաղով, որի պատճառով թիմը տուժում է:

Հավելենք, որ ներկայիս դրությամբ «Բավարիա»-ն 64 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: