13.04.2019 11:00

Corriere dello Sport. «Ինտեր»-ի նշանառության տակ «Արսենալ»-ի կիսապաշտպանն է

Corriere dello Sport. «Ինտեր»-ի նշանառության տակ «Արսենալ»-ի կիսապաշտպանն է

«Արսենալ»-ի կիսապաշտպան Գրանիտ Ջական կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում:

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, շվեյցարացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Ինտեր»-ը, որը պատրաստվում է «զինագործներ»-ին տրանսֆերային առաջարկ անել գալիք ամռանը:

26-ամյա խաղացողի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը:

Հիշեցնենք, որ Ջական «Արսենալ» է տեղափոխվել Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ից՝ 45 մլն եվրոյի դիմաց:

Հավելենք, որ նա Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 25 հանդիպման, որոնցում 4 գոլ է խփել: