13.04.2019 11:30

Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Վրաստանի Բաթում քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

89 կգ քաշային կարգում կանանց մրցապայքարում Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը, պոկում վարժությունում գլխավերևում պահելով 105 կգ ծանրաձողը, արժանացավ փոքր բրոնզե մեդալի:

Հրում վարժությունում մեր մարզուհին բավարվեց 125 կգ արդյունքով ու ընդհանուր պայքարում չկարողացավ մեծ մեդալ նվաճել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիաննա Գյուրջյանը փոքր արծաթե մեդալ էր նվաճել: