13.04.2019 12:00

ԱՊԼ. հայտնի է մարտ ամսվա լավագույն մարզիչը

ԱՊԼ. հայտնի է մարտ ամսվա լավագույն մարզիչը

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ: Այս մասին տեղեկացնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ նախորդ ամսվա ընթացքում մերսիսայդցիները գերմանացի մասնագետի գլխավորությամբ 3 հաղթանակ են տոնել ու 1 հանդիպում ոչ-ոքի ավարտել:

Հավելենք, որ մրցանակի համար պայքարում էին նաև Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Ռալֆ Հազենհյուտը («Սաութհեմփթոն»), Բրեդան Ռոջերսը («Լեսթեր») և Մարկու Սիլվան («Էվերթոն»):