13.04.2019 12:33

«Չելսի»-ի երկրպագուները ահաբեկիչ են անվանել Սալահին

«Չելսի»-ի երկրպագուները ահաբեկիչ են անվանել Սալահին

Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի՝ «Սլավիա»-ի դեմ խաղից առաջ «Չելսի»-ի երկրպագուները վիրավորական արտահայտություններ են արել «Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամեդ Սալահի հասցեին:

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ հյուրերի երկրպագուները եգիպտացուն «բոմբեր» ու ահաբեկիչ են անվանել՝ նկատի ունենալով նրա արաբական ծագումը:

Նշվում է, որ լոնդոնյան ակումբը 3 հոգու չի թույլատրել մուտք գործել մարզադաշտ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, բացի այդ էլ դատապարտել է նման պահվածքը:

Հիշեցնենք, որ Սալահը 2014-2016 թվականներին հանդես է եկել «ազնվականներ»-ի կազմում:

Ընթացիկ մրցաշրջանում նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 18 գոլի ու 8 արդյունավետ փոխանցում: