13.04.2019 13:00

Շախմատի Եվրոպայի կանանց առաջնություն. մեր շախմատիստները հաջող են մեկնարկել

Շախմատի Եվրոպայի կանանց առաջնություն. մեր շախմատիստները հաջող են մեկնարկել

Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է 31 երկրների 129 շախմատիստ: Աշխարհամասի գլխավոր ստուգատեսում Հայաստանը ներկայացնում է 5 շախմատիստուհի՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյաը և Սիրանուշ Ղուկասյանը:

Առաջին տուրում Դանիելյանը, Մկրտչյանը, Սարգսյանը հաղթել են, Ղուկասյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Գևորգյանը պարտություն է կրել:

Ամփոփիչ արդյունքներով 14 շախմատիստուհի իրավունք կնվաճի մասնակցելու Աշխարհի Գավաթի խաղարկությանը: