14.04.2019 09:00

Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Ջուլֆալակյանը՝ բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Ջուլֆալակյանը՝ բրոնզե մեդալակիր

Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

77 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց բրոնզե մեդալ: Մեր մարզիկը 3-րդ տեղի համար պայքարեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովի հետ և հաղթեց 5:1 հաշվով:

Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանը 1/8 եզրափակչում պարտվել էր գերմանացի Ռոլանդ Շվարցին, սակայն վերջինս հասել էր եզրափակիչ՝ հայ ըմբիշին տալով սփոփիչ մենամարտ անցկացնելու հնարավորություն: