14.04.2019 09:29

Ծանրամարտի ԵԱ. Ռուբեն Ալեքսանյանը բրոնզե մեդալ նվաճեց

Ծանրամարտի ԵԱ. Ռուբեն Ալեքսանյանը բրոնզե մեդալ նվաճեց

Բաթումիում ավարտին մոտեցավ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերձին օրը հարթակ դուրս եկան գերծանր քաշայինները:

Այս քաշային կարգում մեր երկիրը ներկայացնում էին Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Չնայած նրան, որ Մինասյանը պոկում վարժությունում բրոնզե մեդալ նվաճեց, սակայն ընդհանուր առմամբ,  անհաջող ելույթ ունեցավ և երկամարտում գրանցեց 422 կգ արդյունքը՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

Ինչ վերաբերում է Ռուբեն Ալեքսանյանին, նա երկամարտի 440 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: