14.04.2019 10:00

The Mirror. 10 ֆուտբոլիստ ամռանը կարող է հեռանալ «Լիվերպուլ»-ից

The Mirror. 10 ֆուտբոլիստ ամռանը կարող է հեռանալ «Լիվերպուլ»-ից

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մտադիր է արմատական փոփոխություններ կատարել թիմի կազմում: Այս մասին տեղեկացնում է The Mirror-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ամռանն անգլիական ակումբից կարող են հեռանալ Սիմոն Մինյոլեն, Նատանիել Կլայնը, Ալբերտո Մորենոն, Ժոել Մատիպը, Օվի Էջարիան, Պեդրո Չիրիվելյան, Մարկո Գրուիչը, Ադամ Լալանան, Դիվոկ Օրիգին և Դանիել Սթարիջը:

Հիշեցնենք, որ ներկա պահին մերսիսայդցիները 82 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Սիթի»-ն 80 միավոր ունի, սակայն 1 հանդիպում պակաս է անցկացրել: