14.04.2019 10:33

Մարմնամարզության ԵԱ. Վահագն Դավթյանը դարձավ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզության ԵԱ. Վահագն Դավթյանը դարձավ բրոնզե մեդալակիր

Լեհաստանի Շեցին քաղաքում ավարտին է մոտենում մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանն օղակներ վարժությունում ելույթ ունեցավ վերջինը և գրանցեց 14,933 արդյունքը՝ նվաճելով բրոնզե մեդալը: 

Նշենք, որ մեր մյուս մարզիկը՝ Արթուր Թովմասյանը, 14,700 միավորով 7-րդ տեղը զբաղեցրեց: