14.04.2019 11:00

Բռնցքամարտի աշխարհի գավաթ. Անուշ Գրիգորյանը հաղթել է եզրափակչում և ոսկե մեդալ նվաճել

Բռնցքամարտի աշխարհի գավաթ. Անուշ Գրիգորյանը հաղթել է եզրափակչում և ոսկե մեդալ նվաճել

Գերմանիայում ընթանում է բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկութունը: 

Քիչ առաջ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը մրցաշարի եզրափակչում հաղթել է Իռլանդիայի ներկայացուցչին ու նվաճել է ոսկե մեդալ:

Քիչ անց ռինգ դուրս կգա նաև 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը:

Նշենք, որ ավելի վաղ Անուշ Գրիգորյանը դարձել էր Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության չեմպիոն: