14.04.2019 12:30

«Սանտիագո Բեռնաբեուի» վերակառուցման համար «Ռեալը» 575 մլն եվրո վարկ է վերցրել

«Սանտիագո Բեռնաբեուի» վերակառուցման համար «Ռեալը» 575 մլն եվրո վարկ է վերցրել

Մադրիդի «Ռեալն» ավարտում է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի վերակառուցման նախապատրաստական փուլը։

Մարզադաշտի վերակառուցումը սկսվելու է այս տարվա մայիսին։ «Սերուցքայինների» պաշտոնական կայքը հաղորդում է, որ «Սանտիագո Բեռնաբեուի» վերակառուցման համար ակումբը 575 միլիոն եվրո վարկ է վերցրել՝ 30 տարի ժամկետով (տարեկան՝ 2,5%)։

Այս գումարը «Ռեալը» ստանալու է 3 փուլով՝ 2019 թվականի հունիսին, 2020 և 2021 թվականներին։ Ակումբը վարկի մարումը սկսելու է 2023 թվականից և ավարտին է հասցնելու մինչև 2049 թվականը։