14.04.2019 13:00

Պոլ Մերսոն. «Մխիթարյանն ու Օզիլը միասին չպետք է լինեն դաշտում արտագնա խաղերին»

Պոլ Մերսոն. «Մխիթարյանն ու Օզիլը միասին չպետք է լինեն դաշտում արտագնա խաղերին»

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Մերսոնը կարծում է, որ թիմի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը և Մեսութ Օզիլը չպետք է արտագնա խաղերին միասին դուրս գան խաղադաշտ:  

«Արտագնա խաղերում մենք լրիվ այլ «Արսենալ» ենք տեսնում: Բայց Էմերին շարունակում է նույն սխալը կրկնել: Նրանք պետք է կենտրոնում ավելի լավ հանդես գան արտագնա խաղերում: Պետք չէ Օզիլին և Մխիթարյանին այդ խաղերում միաժամանակ խաղադաշտ դուրս բերել: 

Երբ այդ խաղերում «Արսենալը» դաշտի կենտրոնում կորցնում է գնդակը, այնպիսի տպավորություն է, որ թիմը խաղում է 9 հոգով»,- ասել է Մերսոնը: