14.04.2019 13:28

Ինչո ՞ւ է Ֆաբրեգասը հեռացել «Չելսի»-ից

Ինչո ՞ւ է Ֆաբրեգասը հեռացել «Չելսի»-ից

«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը ասել է, թե ինչու է ընթացիկ մրցաշրջանում լքել Լոնդոնի «Չելսին»: 

«Կարող էի երկարաձգել պայմանագրիս ժամկետն ակումբի հետ, սակայն թիմի նոր գլխավոր մարզիչը եկել էր իր «որդու» հետ: Ինձ համար դժվար էր մասնակցել յուրաքանչյուր խաղի, իսկ ինձ հենց դա էր պետք: Ես սիրում եմ ֆուտբոլը: 

Չէի կարող ուրախանալ միայն այն փաստով, որ «Չելսիի» ֆուտբոլիստ եմ: 

Ինչ-ինչ պատճառներով չէի հայտնվում մեկնարկային կազմում, նույնիսկ այն դեպքում, երբ դրսևորում էի ինձ լավագույն կողմերով: Նույնը վերաբերում է նաև «Չելսիի» մյուս ֆուտբոլիստներին:

Այդ պատճառով որոշեցի լքել «Չելսին» և միանալ այլ պրոեկտի: Կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել»,- Ֆաբրեգասի խոսքն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ամռանը «Չելսին» գլխավորել է «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին: Իտալիայից Լոնդոն է տեղափոխվել նաև կիսապաշտպան Ժորժինյոն: