14.04.2019 22:28

«Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Չելսի»-ին (տեսանյութ)

«Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Չելսի»-ին (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Չելսի»-ին:

Հանդիպման հաշիվը երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 51-րդ րոպեին բացեց Մանեն: 2 րոպե անց անհավանական գոլի հեղինակ դարձավ Սալահը՝ մերսիսայդցիների առավելությունը ավելի համոզիչ դարձնելով: Ինչպես հետո պարզվեց, խաղում այլևս գոլեր չգրանցեցին:

Այս խաղից հետո «Լիվերպուլ»-ը, վաստակելով 85 միավոր, 1 միավորով կրկին շրջանցեց «Մանչեսթեր Սիթի»-ին ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Սակայն «քաղաքայիններ»-ը մեկ հանդիպում պակաս են անցկացրել: 

Լոնդոնյան ակումբը 66 միավորով 4-րդ տեղում է, սակայն կորցրած միավորների ցուցանիշով զիջում է 5-րդ և 6-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդ»-ին և «Արսենալ»-ին:

«Լիվերպուլ» - «Չելսի»՝ 2:0