15.04.2019 09:00

Աբրամովիչը մտադիր է վաճառել «Չելսի»-ն

Աբրամովիչը մտադիր է վաճառել «Չելսի»-ն

«Չելսի»-ն, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներում նոր սեփականատեր կունենա, հաղորդում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, լոնդոնյան ակումբի ներկայի սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է վաճառել ակումբն ու պատրաստ է լսել համապատասխան առաջարկ: Նշվում է, որ ռուս միլիարդատիրոջ բիզնեսը լուրջ խնդիրներ ունի Մեծ Բրիտանիայում, որոնք հիմնականում կապված են վիզայի աջակցություն ստանալու հետ:

Հատկանշական է, որ գործարարը չի հաճախել «ազնվականներ»-ի խաղերին՝ սկսած անցյալ տարվա մայիսից:

Ակումբի մոտավոր արժեքը գնահատվում է 2.5 մլրդ ֆունտ ստերլինգ: Որպես գնորդ հնարավոր է հանդես գան ԱՄՆ-ի կամ Ասիայի ներդրողները: Մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Անգլիայի ամենահարուստ մարդը՝ Ջիմ Ռետկլիֆն, ով «ազնվականներ»-ի մոլի երկրպագու է:

Հավելենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Չելսի»-ն վաստակել է 66 միավոր ու մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է: