15.04.2019 09:35

Marca. «Բարսելոնա»-ի նոր կարճ ցուցակում 4 հարձակվողի անուն կա

Marca. «Բարսելոնա»-ի նոր կարճ ցուցակում 4 հարձակվողի անուն կա

«Բարսելոնա»-ում որոշել եմ փոխել տրանսֆերային պլանները, տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի հաղորդմամն, «կապտանռնագույններ»-ը որոշել են հետ կանգնել «Այնտրախտ»-ի հարձակվող Լուկա Յովիչին հրավիրելու մտքից: Սերբ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն:

Կատալոնացիները նոր կարճ ցուցակ են կազմել, որտեղ հարձակվողի դիրքը ամրապնդելու 4 հիմնական թեկնածու կա. Ռոդրիգո («Վալենսիա»), Անտուան Գրիզման («Ատլետիկո»), Նիկոլյա Պեպե («Լիլ») և Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»):

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը երկար ժամանակ է Լուիս Սուարեսին փոխարինող է փնտրում: Հունվարին նա դարձավ 32 տարեկան: