15.04.2019 10:00

Ըմբշամարտի ԵԱ. Կարեն Ասլանյանը՝ բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտի ԵԱ. Կարեն Ասլանյանը՝ բրոնզե մեդալակիր

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ 67կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4։2 հաշվով հաղթեց սերբ Մատե Նեմեշին։

Մեր ըմբիշը սփոփիչ գոտեմարտերում, նախ 9:1, այնուհետև 8:0 հաշվով հաղթանակներ էր տոնել, համապատասխանաբար,  բելառուս Յարոսլավ Կարդաշի ու  Բուլղարիայի ներկայացուցիչ Կոնստանտին Ստասի նկատմամբ:

Հավելենք, որ Հրանտ Կալաչյանը 72 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար կպայքարի խորվաթ Դոմինիկ Էտլինգերի հետ: