«Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի վաճառի Պոգբայի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ամենայն հավանականությմաբ, կմնա թիմում:
The Mirror-ի փոխանցմամբ՝ մանկունյացիների գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը վստահում է ֆրանսիացուն և մտադիր գալիք մրցաշրջանում վերջինիս դարձնել թիմի ավագը:
Ավելի վաղ, տեղեկություն կար, որ Մադրիդի «Ռեալ»-ը համաձայնվել է Պոգբայի տրանսֆերի դիմաց 145 մլն եվրո վճարել:
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ խաղացողը դարձել է 16 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: