15.04.2019 12:00

Գրիզմանը նոր ռեկորդ է սահմանել «Ատլետիկո»-ում

Գրիզմանը նոր ռեկորդ է սահմանել «Ատլետիկո»-ում

Լա Լիգայի 32-րդ տուրում «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Սելտա»-ի դարպասը, որից մեկն իր հաշվին գրանցեց Անտուան Գրիզմանը:

Այդ գոլը ֆրանսիացու համար 20-րդն էր ընթացիկ մրցաշրջանում:

Գրիզմանը դարձավ «Ատլետիկո»-ի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 5 անընդմեջ մրցաշրջանում կարողանում է դառնալ 20 և ավելի գոլի հեղինակ: