15.04.2019 11:12

Մադուրոն աշխարհազորի լայնածավալ զորակոչ է հայտարարել

Մադուրոն աշխարհազորի լայնածավալ զորակոչ է հայտարարել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մինչև այս տարեվերջը անհրաժեշտ է մեկ միլոնով ավելացնել երկրի զինված ուժերի կազմի մեջ մտնող բոլիվարիական ազգային միլիցիայի՝ քաղաքացիական աշխարհազորի թվակազմը:

Անմիջականորեն նախագահի ենթակայության տակ գտնվող միլիցիայի թվակազմի մեծացման կոչը հնչել է  ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյի ջանքերի ֆոնին, որը  վենեսուելացի զինվորականներին կոչ է անում հրաժարվել Մադուրոյին աջակցելուց: Ազգային միլիցիան շարունակում է լոյալություն պահպանել նախագահի հանդեպ:

Փորձագետի կարծիքով՝ աշխարահազորի թվաքանակը մեծացնելու Մադուրոյի կոչը հարկավոր է դիտարկել որպես ինքն իրեն ապահովելու փորձ՝ թե՛քաղաքական և թե՛ ֆիզիկական առումով:

Փոխանցում է BBC-ն: