Սուդանում բողոքի ցույցերը չեն դադարում

Սուդանում բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցները Ռազմական խորհրդին կոչ են անում անհապաղ իշխանությունը փոխանցել ժամանակավոր քաղաքացիական կառավարությանը:
Խարթումում ցուցարարները հայտարարել են, որ կշարունակեն նստացույցերը և «խաղաղ ճնշման բոլոր միջոցները»՝ իրենց նպատակին հասնելու համար: Նախորդ օրը ցույցերի կազմակերպիչներն իրենց պահանջների ցուցակը ներկայացրել են զինվորականներին:
Կիրակի օրը Ռազմական խորհուրդը հայտարարել է, որ ապամոնտաժում է նախկին վարչակարգի հետ կապ ունեցող ամեն ինչ: Զինվորականները նաև հայտարարել են, որ նախկինում իշխող «Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները չեն ընդգրկվի ապագա կառավարության ձևավորման գործընթացում: Սուդանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ սառեցնում է նախագահի և խորհրդարանի երկու պալատների բոլոր հաշիվները:
Ապրիլի 11-ին Սուդանի զինվորականները իշխանությունից հեռացրին նախագահ Օմար ալ-Բաշիրին: Դրան նախորդել էին բազմահազարանոց ցույցերը: Բանակը ցրեց խորհրդարանը, դադարեցրեց սահմանադրության գործողությունը և ռազմական խորհուրդ ձևավորեց անցումային փուլի համար, որը, ինչպես հայտարարել են զինվորականները, կտեևի երկու տարուց ոչ ավելի:
Փոխանցում է euronews-ը: